Նվազել է Կատալոնիա այցելող զբոսաշրջիկների թիվը

Ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4,7%-ով պակասել է Կատալոնիա այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը։ Այս մասին հաղորդում է Frontur կազմակերպությունը, որն զբաղվում է Իսպանիայում արտասահմանցի զբոսաշրջիկների այցելությունների ուսումնասիրությամբ։

Նշում է, որ նախորդ ամբողջ ամսվա ընթացքում արտասահմանից Կատալոնիա է ժամանել մոտ 1,5 միլիոն զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը՝ Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։

Նույն ժամանակահատվածում Իսպանիա է այցելել մոտ 7,3 միլիոն զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 1,8%-ով գերազանցում է 2016 թ․ հոկտեմբեր ամսվա ցուցանիշին։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2017 թ․ առաջին տասը ամիսների ընթացքում Իսպանիա է այցելել 73,4 միլիոն զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 9,2%-ով։

Նշվում է, որ ամբողջ 2016 թ․ ընթացքում Իսպանիա են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ (75,6 միլիոն մարդ)՝ 10%-ով ավելի, քան 2015 թվականին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.