Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի մոտակայքում գտնվող ռազմական օբյեկտները

Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը «Ցամաք-ցամաք» դասի մի քանի հրթիռ են արձակել Դամասկոսի հարավարևմտյան Էլ Կիսվա թաղամասում գտնվող ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Alikhbaria արբանյակային հեռուստատեսությունը, հրթիռներից մեկը խոցել է ռազմական հենակետը՝ հասցնելով նյութական խոշոր չափի վնաս։

Նշվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերն արձագանքել են և չեզոքացրել հակառակորդի երկու հարվածներ։

Լրատվականը Իսրայելի այս գործողությունը համարել է բացահայտ ագրեսիա։

Զինծառայողների շրջանում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.