Դատարանը որոշում կկայացնի Պուչդեմոնին Իսպանիա արտահանձնելու վերաբերյալ․ AFP

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելի դատարանը որոշում կկայացնի Կատալոնիայի նախկին վարչապետ Կարլոս Պուչդեմոնին Իսպանիա արտահանձնելու մասին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նման որոշում կկայացվի նաև կատալոնական կառավարության նախկին չորս անդամների նկատմամբ ևս։

Պուչդեմոնի դատապաշտպանի խոսքով՝ ինքը հույս չունի, որ իր պաշտպանյալի նկատմամբ արդար դատավարություն կանցկացվի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։

Ավելի ուշ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.