ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները վնասում են նաև Բեռլինին․ Գերմանիայի ԱԳ նախարար

ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցները վնաս են հասցնում նաև Բեռլինին՝ տարածվելով գազատարների նախագծերի վրա, որոնց մասնակցում են նաև գերմանացիները։ Այս մասին արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելը։

Նա կոչ է արել վերանայել ԱՄՆ-ի նկատմամբ Գերմանիայի և ողջ Եվրոպայի քաղաքականությունը՝ ավելի վստահ պաշտպանելով սեփական շահերը։

Գաբրիելի խոսքով՝ Թրամփի օրոք Միացյալ Նահանգներն ավելի թույլ է կատարում «համաշխարհային նշանակության քաղաքական ուժի դերը»՝ Գերմանիային ընդունելով որպես «մի դաշնակից բազմաթիվ դաշնակիցների մեջ»։

ԱԳ նախարարը նշել է, որ Գերմանիան ապագայում պետք է ավելի վստահորեն ներկայացնի իր շահերը՝ նշելով այն «կարմիր գծերը, որոնք դաշնակիցներին թույլ չի տրվում հատել»։

Հիշեցնենք, որ այդ տարվա օգոստոսի սկզբին Թրամփն ընդունել է մի որոշում, որով նախագահին թույլատրվում է պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք ցանկանում են ռուսական գազամուղերի ծրագրերում կատարել տարեկան ավելի քան հինգ միլիոն դոլարի ներդրում։ Ընդունված փաստաթղթում նշվում է նաև, որ ԱՄՆ-ը շարունակելու է խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» ծրագրի իրագործմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.