Գերմանիայի ԱԳ նախարարը կողմ է «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» ստեղծելու գաղափարին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելն աջակցում է իր կուսակցական ընկերոջ՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցի՝ մինչև 2025 թ․ «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» ստեղծելու առաջարկին։

Նախարարի խոսքով՝ հաճախ քաղաքական գործիչներին քննադատում են, որ վերջիններս չեն ներկայացնում Եվրամիության հետագա զարգացման տեսլականներ։

«Հիմա, երբ Մարտին Շուլցի մոտ նման միտք է առաջացել, բոլորը սկսել են հարձակվել նրա վրա», - ARD հեռուստաալիքի եթերում ասել է Գաբրիելը։

Նրա խոսքով՝ Շուլցի առաջարկն ուղղված է Եվրամիությունը «քաղաքացիների շահերի պաշտպան» դարձնելուն։ «Սա իրոք անհրաժեշտ է», - հավելել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցն իր ունեցած ելույթներից մեկի ժամանակ առաջարկել էր մինչև 2025 թ․ ստեղծել «Եվրոպայի Միացյալ Նահանգներ»։

Շուլցի խոսքով՝ անհրաժեշտ է Եվրոպական Միության անդամ բոլոր պետություններին ներկայացնել միավորվելու մասին փաստաթուղթը, իսկ այն երկրները, որոնք կհրաժարվեն ստորագրել այն, պետք է լքեն Եվրամիությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.