Իսրայելը նոր ավիահարված է հասցրել «Համաս» խմբավորմանը

Գազայի հատվածի հյուսիսային շրջաններին Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է երկու պաղեստինցի։ Այս մասին տեղեկացնում է Ալ Ակսա ռադիոալիքը, որը կապված է այնտեղ իշխող «Համաս» խմբավորման հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել են մոտոցիկլետ վարող երկու պաղեստինցիներ։

Իսրայելական կողմն, իր հերթին, հերքում է ավիահարվածի մասն լուրերը։

«Չնայած պաղեստինյան կողմի հայտարարություններին, նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարված չի հասցրել Գազայի հատվածին», - ասվում է իսրայելական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Իսրայելի և Պաղեստնի միջև փոխադարձ ավիահարվածներն ակտիվացել են վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումից հետո։

Իսրայելն ավիահարվածների պատասխանատվությունը դնում է Գազայի հատվածում իշխող «Համաս» խմբավորման վրա՝ վերջինիցս պահանջելով պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.