Իսրայելի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Համաս» խմբավորման առաջնորդներից մեկին

Իսրայելի զինված ուժերը Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալել են 32 պաղեստինցու, որոնց թվում է եղել նաև «Համաս» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Հասան Յուսեֆը։ Այս մասին հաղորդում են իսրայելական աղբյուրները։

«Համաս»-ի հրամանատարությունը Ռիա Նովոստի-ի հետ զրույցում նույնպես հաստատել է ձերբակալության մասին լուրը։

Գործողությանը մասնակցել են նաև Իսրայելի հակաահաբեկչական հատուկ ծառայության աշխատակիցները։ Ձերբակալվածները մեղադրվում են Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումից հետո սկսված անկարգություններին մասնակցելու մեջ։

Գազայի հատվածը վերահսկում են պաղեստինյան իսլամիստական «Համաս» շարժումը, իսկ Հորդանանի արևմտյան ափին «ՖԱԹՀ» շարժումը։

Հասան Յուսեֆը 63 տարեկան է։ Նա ոչ միայն «Համաս»-ի առաջնորդներից է, այլ նաև եղել է շարժման հիմնադիրների շարքում։ Նշվում է, որ նա ձերբակալվել է մոտ 15 անգամ և ընդհանուր 20 տարի անցկացրել անազատության մեջ։

Նրա հեղինակությանը լուրջ վնաս է հասցրել սեփական որդին։ Վերջինս, համագործակցելով իսրայելական հատուկ ծառայությունների հետ, ընդունել էր քրիստոնեություն և մեկնել էր ԱՄՆ, որտեղ հուշեր էր հրատարակել՝ պատմելով մանրամասներ «Համաս»-ի կարևորագույն անդամների կյանքի մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.