Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 23 խաղաղ բնակիչ է զոհվել

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հերթական ավիահարվածն է հասցրել սիրիական բնակավայրերին։ Այս անգամ ռմբակոծվել է Դեր Զոր նահանգի արևելյան Էլ Ջուրզի բնակավայրը։ Այս մասին հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածը տեղի է ունեցել գիշերվա ժամին։ Զոհվել է 23 մարդ, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով, որ վիրավորների մեծ մասը ծանր վիճակում են։

Լրատվականը հիշեցնում է, որ 2017 թ․ ընթացքում Դեր Զորում և Ռաքքայում ԱՄՆ-ի և դաշնակիցների ավիահարվածների հետևանքով հարյուրավոր անմեղ մարդիկ են զոհվել։ Սիրիայի իշխանությունները բազմիցս դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պնդելով քայլեր ձեռնարկել կոալիցիայի ավիահարվածների դեմ, որոնց հետևանքով զոհվում են բազմաթիվ խաղաղ բնակիչներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.