Կանադայում ուղևորատար ինքնաթիռ է վթարվել

Կանադայի Սասկաչևան նահանգում վթարի է ենթարկվել West Wind Aviation ավիաընկերության ATR-42 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին տեղեկացնում է CBC լրատվականը։

Նշվում է, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի երեք անդամները և 22 ուղևոր։ Բարեբախտաբար, զոհեր չկան․ մարմնական վնասվածքներ են ստացել ուղևորներից մի քանիսը։

Դեպքը տեղի է ունեցել Ֆոնդ Դյու Լաք բնակավայրի օդանավակայանից թռիչքը սկսելուց անմիջապես հետո։ Ինքնաթիռն ընկել է թռիչքուղուց մեկ կիլոմետր հեռու։

Ինչպես հաղորդում է Globe and Mail թերթը, արդեն դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները, կատարվում են անհրաժեշտ միջոցառումներ։

Կանադայի տրանսպորտի նախարարությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.