Սերբիան չի ցանկանում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ․ Սերբիայի ԱԳ նախարար

Սերբիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ծրագրեր չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։

«Ոչ, չենք պատրաստվում։ Սերբիան միակ երկիրն է, որ ցանկանում է ունենալ սեփական բանակը՝ չեզոքություն պահպանելով և չդառնալով ռազմական որևէ կառույցի անդամ։ Մենք ցանկանում ենք ինքներս պաշտպանել մեր երկրի սահմանները։ Մենք պատրաստվում ենք այս մասին ասել ինչպես Մոսկվայում, այնպես էլ՝ Վաշինգտոնում», - ասել էր Դաչիչը՝ պատասխանելով լրագրողների՝ ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցության մասին հարցին։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում արդեն գիտեն իրենց դիրքորոշման մասին։

Սերբայի արտաքին գործերի նախարարը երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։

Նախօրեն Վուչիչը հանդիպում էր ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այսօր՝ դետեմբերի 20-ին, Սերբիայի նախագահը հանդիպել է նաև Դաշնային խորհդրի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.