Դոնալդ Թրամփը հանդիպում կունենա Նուրսուլթան Նազարբաևի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին Վաշինգտոնում հանդիպում կունենա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նախագահ Թրամփը և նախագահ Նազարբաևը կքննարկեն երկու երկրների՝ տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերով ռազմավարական գործընկերության ամրապնդման և ընդլայման ուղիները», - ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ նախագահները կքննարկեն Ղազախստանի կարևոր դերը միջազգային մի քանի խնդիրների լուծման գործում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ղազախստանի նախագահության ժամանակ Աֆղանստանում տիրող իրավիճակը հարցը։

Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Թրամփը և Նազարբաևը անդրադարձ կկատարեն երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքերին և դրանց չտարածմանն առնչվող խնդիրներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.