Իտալացի հայտնի նկարչի գործերի կրկնօրինակված տարբերակները վաճառվել են որպես բնօրինակ

Իտալիայի ոստիկանությունը փնտրում է հայտնի նկարիչ Ամադեո Մոդիլիանիի նկարների ցուցահանդեսի երեք կազմակեպիչներին: Պարզվել է, որ ցուցահանդեսին ներկայացված նկարները կեղծ են եղել․ գրում է BBC-ն։

Ցուցահանդեսը բացվել էր Ջենովայում նախորդ տարվա մարտին և փակվել հուլիսին, երբ մասնագետները կասկածներ էին հայտնել, որ որպես բնօրինակ ներկայացված նկարները կեղծված են։

Արվեստագետների եզրակացմամբ՝ ցուցադրված նկարներից 20-ն իսկապես կեղծ են։

Ամադեո Մոդիլիանիի գործերը սովորաբար ահռելի գումաներով են վաճառվում, սակայն մասնագետները նշում են, որ նա աշխարհում ամենաշատը կրկնօրինակված արվեստագետներից է։

Նշվում է, որ Ջենովա քաղաքի Ducal Palace կոչվող թանգարանում անցկացված ցուցահանդեսում վաճառված կեղծ նկարները, համաձայն Իտալիայի օրենքերի, պետք է ոչնչացվեն։

Մոդիլիանիի նկարների կեղծված տարբերակները սկանդալների պատճառ են դարձել նաև նախկինում։

Ցուցահանդեսի կուրատորներից մեկը՝ Ռուդի Չիապինի անունով, խոսելով իտալական Corriere della Sera լրատվականի թղթակցի հետ, նշել է, որ ինքն այդ գործերը տարել է ցուցահանդես՝ չկասկածելով դրանց իսկությանը։

«Ես հավաքել եմ յուրաքանչյուր կտավի համար ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը։ Եթե այդտեղ եղել են անճշտություններ, ապա ահնրաժեշտ է գնալ ավելի հետ՝ այն աղբյուրը, որտեղից ստացվել են դրանք», - ասել է Չիապինին։

Ամադեո Կլեմենտե Մոդիլիանին իտալացի հայտնի նկարիչ և քանդակագործ է՝ էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։ Ապրել և ստեղծագործել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.