ԱՄՆ-ում 28-ամյա տղամարդը կոտրված ականջակալների պատճառով սպանել է սեփական մորը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կոտրված ականջակալների պատճառով սպանել է սեփական մորը։ Այս մասին գրում է Fox News-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեթյու Նիկոլսոնի 68-ամյա մայրը բղավոցներ է լսել իր 28-ամյա որդու սենյակից, որը համակարգչային խաղ էր խաղում այդ պահին։ Կինը որոշել է գնալ սենյակ և ստուգել՝ արդյոք ամեն ինչ կարգին է։

Որդու սենյակ մտնելուց հետո նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ զայրացած տղամարդը կոտրել է իր ականջակալները։

Նիկոլսոնը, համարելով, որ տեղի ունեցածի մեղավորը մայրն է, կրակել է վերջինիս գլխին։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, սակայն հնարավոր չի եղել նրա կյանքը փրկել ստացած հրազենային վիրավորումից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.