Ռուսաստանի Պերմ քաղաքում զինված հանցագործները ներխուժել են դպրոց և դանակահարել աշակերտներին

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Պերմ քաղաքում։ Դանակներով զինված երկու դիմակավորված տղամարդ ներխուժել է տեղի դպրոցերից մեկը՝ հարձակվելով աշակերտների և ուսուցիչների վրա։ Հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել ութ աշակերտ և մեկ ուսուցիչ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Պերմի շրջանի տարածքային անվտանգության  նախարարության հաղորդագրությանը։

Նախարարության մամուլի քարտուղար Ելենա Դուբինինայի խոսքով՝ արդեն դեպքի վայր են մեկնել Պերմի շրջանի նահանգապետ Մաքսիմ Րեշետնիկովը և տարածքային անվտանգության նախարարության մի շարք աշխատակիցներ։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մոտովիլիխինսկի թաղամասի №127 դպրոցում տեղի ժամանակով՝ առավոտյան 08:17-ին։

«Դիմակավորված երկու հանցագործներ հարձակվել են դպրոցի ուսուցիչներից մեկի և աշակերտների վրա։ Զինված հարձակման հետևանքով վիրավորվել է 9 հոգի՝ 8 աշակերտ և մեկ ուսուցիչ», - ասել է նախարարության մամուլի խոսնակը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության ծառայության աշխատակիցները։

Կասկածյալներն արդեն ձերբակալվել են։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.