ԱՄՆ-ում կոչ են անում դադարեցնել չինական ընկերությունների հետ համագործակցությունը․ Reuters

Ամերիկացի օրենսդիրները կոչ են անում ամերիկյան AT&T հեռահաղորդակցական ընկերությանը դադարեցնել բջջային հեռախոսներ արտադրող չինական Huawei ընկերության հետ համագործակցությունը՝ դեմ հանդես գալով նաև China Mobile օպերատորի՝ ամերիկյան շուկա մտնելուն։ Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չինական ընկերությունների հետ համագործակցության դադարեցումը օրենսդիրները պայմանավորում են ազգային անվտանգության նկատառումներով։ Նշվում է, որ վտանգ կա, որ Huawei ընկերության տվյալները կարող են ուղարկվել չինական հատուկ ծառայություններին։

Reuters գործակալությունը, հղում կատարելով ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում իր աղբյուրներին, նշում է, որ վերջիններս զգուշացրել են ամերիկյան ընկերություններին չինական Huawei և China Mobile ընկերությունների հետ համագործակցելու դեպքում սպասվող կոմերցիոն սահմանափակումների մասին։ Առաջարկվել է China Mobile ընկերությանը մերժել ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու լիցենզիայից։

Ավելի վաղ հանրապետական կոնգրեսականներ Մայքլ Քոնավեյը և Լիզ Չենին օրենքի նախագիծ էին առաջարկել, ըստ որի՝ ԱՄՆ-ի կառավարությանն արգելվում էր պայմանագրեր կնքել Huawei և ZTE ընկերությունների հետ։

Նախորդ շաբաթ Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչը հայտնել էր Պեկինի՝ ամերիկյան պաշտպանողական միջոցառումներից իր ընկերություններին պաշտպանելու պատրաստակամության մասին։

https://www.reuters.com/article/us-at-t-huawei-tech-exclusive/exclusive-...

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.