Իսպանիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Վենեսուելայի դեսպանին

Իսպանիայի կառավարությունը պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ, - խմբ․) է հայտարարել Մադրիդում Վենեսուելայի դեսպան Մարիո Իսեային՝ ի պատասխան Կարակասի նման գործողության․ գրում է Ռիա Նովոստի-ն։

«Կառավարություն որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Վենեսուելայի դեսպանին։ Մենք այս որոշումը կայացրել ենք ի պատասխան Կարակասի՝ Վենեսուելայում Իսպանիայի դեսպան Խեսուս Սիլվա Ֆերնանդեսին երկրից արտաքսելու որոշման», - այս մասին կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, մշակույթի նախարար Ինիգո Մենդես դե Վիգոն։

Նրա խոսքով՝ Վենեսուելայի դեսպանն այս պահին Իսպանիայում չէ, քանի որ ավելի վաղ Վենեսուելայի կառավարությունը նրան կանչել էր խորհրդակցության։ Իսպանիայի կառավարությունը, սակայն, երկիրը լքելու համար վենեսուելական դիվանագիտական ներկայացուցչությանը ձևականորեն 72 ժամ ժամանակ է տվել։

Ավելի վաղ՝ հունվարի 25-ին, Վենեսուելայի կառավարությունը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Իսպանիայի դեսպան Խեսուս Սիլվա ֆերնանդեսին՝ կապված «նրա կողմից ագրեսիայի և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի հետ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.