Էրդողանը չի բացառել թուրքական զորքի՝ Իդլիբի ուղղությամբ շարժվելու հնարավորությունը

Սիրիայում թուրքական զորքը կարող է խորանալ մինչև Իդլիբ նահանգ։ Այս մասին Քոջաելի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ գրում է Sputnik Türkiye-ն։

Էրդողանի խոսքով՝ Աֆրինում դեռ շարունակվում է ռազմական գործողութունը։

«Եթե Ալլահը թույլ տա, մենք կհասնենք մինչև Իդլիբ», - ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ «թուրք ժողովուրդը համախմված կերպով աջակցում է Աֆրինի գործողությանը, ինչպես 2016 թ․ հուլիսյան հեղաշրջման փորձի ժամանակ»։

Էրդողանը նշել է նաև, որ Աֆրինում ռազմական գործողության ընթացքում զոհվել է թուրք 20 զինվոր։ 

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերը սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։

Գործողությունը սկսելուց երկու օր անց Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը կլքեն Սիրիայի տարածքը միայն վերջնական նպատակին հասնելուց հետո։ Նա նշել է նաև, որ իրենց գործողություններն «ուղղված են ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների միջանցք ստեղծելու դեմ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.