Միլոշ Զեմանը կրկին դարձավ Չեխիայի նախագահ

Չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների 51,36%-ը։ Նրա հակառակորդ՝ Չեխիայի Գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար Իրժի Դրագոշն ստացել է 48,63% ձայն։ Ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակել է երկրի վիճակագրության վարչությունը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

«Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Միլոշ Զեմանի օգտին քվեարկել է 2,85 միլիոն մարդ, կամ ընտրողների 51,36%-ը։ Իրժի Դրագոշի օգտին քվեարկել է 2,7 միլիոն մարդ, կամ ընտրողների 48,63%-ը։ Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 8,5 միլիոն քաղաքացիների 66,6%-ը», - ասվում է վիճակագրական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Հինգ տարի առաջ իմ օգտին քվեարկել էր ավելի քիչ մարդ, քան այսօր։ Սա նշանակում է, որ ես նախագահական պարտավորություններիս հաջորդ հինգ տարիներին գնում եմ ավելի ամրապնդված մանդատով։ Խոստանում եմ իմ գործունեությամբ չհիասթափեցնել Չեխիայի Հանրապետության քաղաքացիներին», - հաղթանակից հետո Չեխիայի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Զեմանը։

Դրագոշն, իր հերթին, շնորհավորելով իր հակառակորդին, հայտարարել է, որ ընտրություններին գրանցած իր ցուցանիշը չի կարելի համարել պարտություն։

Նշենք, որ Միլոշ Զեմանի երդմնակալության արարողությունը կկայանա մարտի 8-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.