ԱՄՆ-ի «կրեմլյան զեկույցը» Ռուսաստանի նախագահական ընտրությունների վրա ազդեցություն ունենալու ակնհայտ փորձ է․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ԱՄՆ-ի, այսպես կոչված, «կրեմլյան զեկույցը» Ռուսաստանի նախագահի ընտրություններին ազդելու փորձ է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք իսկապես կարծում ենք, որ դա ընտրություններին որոշակի ազդեցություն ունենալու ուղիղ և ակնհայտ փորձ է», - ասել է Պեսկովը՝ հույս հայտնելով, որ ի վերջո ոչ մի ազդեցություն չի լինի։

«Համոզված ենք, որ ոչ մի ազդեցություն էլ չի լինի», - ընդգծել էր նա։

Պեսկովի կարծիքով՝ զեկույցի հրապարակումը «ոչինչ չի նշանակում․ դա չի համարվում պատժամիջոցների հերթական ալիք»։

«Բացի այդ, անհրաժեշտ է հետևել, թե ինչ գործողություններ կլինեն զեկույցի հրապարակումից հետո։ Հենց այս գործողությունները Մոսկվայում մանրակրկտորեն կվերլուծվեն, որպեսզի հնարավոր լավագույն կերպով պաշտպանվեն ռուսական ընկերությունների շահերը», - ասել է Կրեմլի մամլո քարտուղարը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, սպասվում է, որ այսօր՝ հունվարի 29-ին, ամերիկյան վարչակազմը Կոնգրեսին կներկայացնի այսպես կոչված «կրեմլյան զեկույցը»՝ պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների և խոշոր ձեռնարկատերերի մի ցուցակ՝ ռուսական իշխանությունների հետ նրանց ունեցած առնչությունների վերլուծությամբ։ Ենթադրվում է, որ հենց այս ցուցակի վրա էլ հիմնված կլինի Վաշինգտոնի հակառուսական նոր պատժամիջոցները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.