ԱՄՆ-ում ծնողներն իրենց որդուն համոզել են, որ վերջինս մահացու հիվանդ է

ԱՄՆ-ում իրավապահները ձերբակալել են ծնողների, որոնք իրենց 13-ամյա որդուն համոզել են, որ վերջինս գլխուղեղի քաղցկեղով անբուժելի հիվանդ է։ Այս մասին գրում է Miami Herald-ը։

Հաղորդվում է, որ 47-ամյա Ռոբերտ Լոնգը և 34-ամյա Ջինի Այրովանդոն մոտ 8 ամիս իրենց որդուն պահել են սարսափի մեջ՝ համոզելով, որ նա ապրում է իր վերջին օրերը։ Այսպիսով՝ խարդախ ծնողներն իրենց բարեկամներից և ծանոթներից գումար են շորթել իբր երեխայի բուժման ծախսերի համար։ Նրանք նաև դրամահավաք էին սկսել Gofundme ինտերնետային կայքում։

Բացի այդ՝ դեկտեմբերի 28-ին երեխայի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իր «որդու ողջ լինելը հրաշք է»։

«Մենք մեծ ցավ ապրեցինք, երբ բժիշկներն ասացին, որ Սուրբ ծննդին մեր որդին կարող է այլևս մեզ հետ չլինել։ Շատ ճիշտ էր, երբ ձեզանից շատերն ասում էին, որ պետք չէ հավատալ բժիշկների ամեն ասածին։ Կա միայն մեկը, որ հստակ գիտի, թե երբ է մեր որդին գնալու այս աշխարհից․ դա Աստված է։ Յուրաքանչյուր օր, երբ Դոուսոնը մեզ հետ էր, մենք շնորհակալություն էին հայտնում Աստծուն ևս մեկ օր մեր որդուն իր ծնողների մոտ թողնելու համար։ Խնդրում եմ՝ շարունակեք աղոթել․ դա արդյունավետ է։ Սուրբ ծննդից արդեն անցել է երեք օր, բայց մեր որդու հետ դեռ ամեն ինչ կարգին է», - գրել էր երեխայի մայրը։

Խաբեությունը բացահայտվել է, երբ իրավիճակին փորձել է ավելի մոտիկից ծանոթանալ դպրոցի հոգեբանը։ Նա կասկածներ է ունեցել և դիմել է ոստիկանությանը։ Իրավապահների սկսած հետաքննությունը ցույց է տվել, որ երեխան կատարյալ առողջ է։

Փետրվարի 1-ին զույգը ձերբակալվել է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խարդախության և երեխայի նկատմամբ հոգեբանական բռնություն կիրառելու հատկանիշներով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.