Մենք կարող ենք դիմակայել ԱՄՆ-ի նավթային էմբարգոյին․ Վենեսուելայի նախագահ

Վենեսուելան կարող է դիմակայել նավթային սամանափակմանը, որի կիրառման հնարավորության մասին ավելի վաղ հաղորդել էին ԱՄՆ-ում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտարարել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Արգենտինա կատարած այցի ժամանակ սպառնալիքներ էր հնչեցրել մեր հասցեին՝ կապված նավթային էմբարգոյի հետ։ Մենք, ինչպես նաև նավթային ոլորտի աշխատողները, պատրաստ ենք ազատ լինելուն․ մեզ սպառնում է իմպերիալիզմը, սակայն ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել», - գրել էր Մադուրոն։

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Բուենոս Այրես կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Վաշինգտոնը շարունակելու է «դիտարկել նավթային սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը, ինչպես նաև վենեսուելական ապրանքների՝ ԱՄՆ ներմուծելու արգելքի հարցը»։

Միևնույն ժամանակ, Թիլերսոնը նշել էր, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի մեղմեն պատժամիջոցների ազդեցությունը ամերիկյան բիզնեսի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս պետությունների վրա։

Հիշեցնեն, որ նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիրը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.