Կանխվել է Քաբուլում ՌԴ դեսպանատան վրա հարձակումը

Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում։ Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ Քաբուլում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի մոտակայքում հայտնաբերվել է ականապատ ավտոմեքենա։

Նշվում է, որ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքի հարևանությամբ հայտնաբերվել է Mazda տեսակի ականապատ ավտոմեքենա։ Մեքենայում եղել է մոտ 1 տոննա տրոտիլ։

Հաղորդվում է նաև, որ դեսպանատնից ոչ հեռու, այնուամենայնիվ, եղել է մեքենայով հարձակում։ Այս կապակցությամբ, սակայն, պաշտոնական հաղորդագրություններ դեռ չեն ստացվել։

Նշենք, որ վերջին ամիսներին աճել է Քաբուլում տեղի ունեցող ահաբեկչությունների թիվը։ Այսպես՝ հունվարի վերջին հզոր պայթյուն էր որոտացել Քաբուլի Վազիր Ակբար Հան դիվանագիտական թաղամասում։ Պայթյունի հետևանքով զոհվել էր 103 մարդ, վիրավորվել՝ ևս 235-ը։ Տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունն ստանձնել էր «Թալիբան» ծայրահեղական շարժումը։ Պայթյունն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը՝ պայթեցնելով շտապօգնության ականապատ մեքենան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.