Վենեսուելայում պարտքի պատճառով սպանել և կերել են անչափահաս տղայի

Վենեսուելայի Կարաբոբո նահանգում հարևանների միջև վեճն ավարտվել է ողբերգությամբ։ Հայր և որդի երկու դոլար պարտքի համար վեճի են բռնվել իրենց 17-ամյա հարևանի հետ, այնուհետև սպանել վերջինիս և կերել նրա դիակի մի մասը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով վենեսուելական Excelsior թերթին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Վենեսուելաի հյուսիսային Վալենսիա քաղաքում։ Վեճի ժամանակ տղամարդը երկաթյա խողովակով հարվածել է 17-ամյա երիտասարդի գլխին և սպանել նրան։ Սպանելուց հետո հայրը և որդին փոս են փորել և այնտեղ թաքցրել սպանվածի ոսկորների մնացորդները։

«Մենք գիտենք, որ վեճը եղել է երկու դոլար պարտքի պատճառով, սակայն չգիտենք, թե ով ում էր պարտք», - ասել են սպանվածի հարազատները։

Սպանության և մարդակերության մեջ մեղադրվող հայրը և որդին ձերբակալված են։ Նրանք իրավապահներին ցույց են տվել այն վայրը, որտեղ թաղել են դիակի մնացորդները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.