Թիլերսոնը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում քիմիական զենքի հարցով պարտավորությունները չկատարելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում է, որ Ռուսաստանը չի կատարում Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցով իր պարտավորությունները։ Թիլերսոնը նման կարծիք է հայտնել Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում։

«Նրանք աջակցում են Ասադի ռեժիմին։ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում, նրանք համաձայնել են միջոցներ ձեռնարկել Սիրիայում քիմիական զենքի հարցով, սակայն ակնհայտ է, որ նրանք չեն կատարել դա», - ասել է Պետքարտուղարը։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդես էլ եկել պնդմամբ, որ Ռուսաստանը «պետք է փոխի իր դիրքորոշումն այս հարցում»։

«Նրանք կարող են ժխտել ինչքան ուզում են, սակայն փաստը մնում է փաստ», - հավելել է Թիլերսոնը։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաց նիստ էր անցկացրել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով։ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան ավանդական մեղադրանքներ են հնչեցրել Սիրիայի հասցեին։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան Արևմուտքի ներկայացուցիչներին հիշեցրել է անմեղության կանխավարկածի մասին։ Նա նշել է նաև, որ Արևմուտքի երկրները չեն ցանկանում անկախ հետաքննություն անցկացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.