ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հրաժարվել են դատապարտել Դամասկոսում ռուսական առևտրային ներկայացուցչության վրա կատարված հարձակումը

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արգելափակել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը դատապարտում է Դամասկոսում ռուսական առևտրային ներկայացուցչության վրա կատարված հարձակումը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կրկին չցանկացան, որ Անվտանգության խորհուրդը հայտարարություն անի Դամասկոսում կատարված վերջին ահաբեկչության վերաբերյալ։ Վնաս է հասցվել մեր առևտրային ներկայացուցչությանը։ Մեկ օր առաջ Դամասկոսի հին քաղաքում ականանետերի կրակի տակ էր ընկել մարդասիրական օգնության բաշխման կետը։ Այդ օգնությունը Ռուսաստանից բերել էին քրիստոնյա և մուսուլման համայնքների կրոնական գործիչները», - լրագրողների հետ զրույցում ասել է Նեբենզյան։

«Մենք Անվտանգության խորհրդի անդամներին առաջարկել ենք լրավամիջոցների համար հայտարարության տեքստը, սակայն ամերիկացիները և անգլիացիները ասացին, որ պատրաստ չեն դա ընդունել։ Այսպես միշտ է պատահում։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հրաժարվում են նման դեպքերը որպես ահաբեկչական գործողություն ընդունել՝ հիմնվելով փաստերի անբավարարության վրա։ Սա շատ ցավալի է», - շարունակել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում էր, որ փետրվարի 6-ին Դամասկոսում ռուսական առևտրային ներկայացուցչության վրա ընկել է 120 միլիմետրանոց արկ։ Զոհեր և վիրավորներ չեն գրանցվել, բայց շենքին հասցվել է նյութական վնաս։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.