Մերձմոսկվայում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռ․ ողջ մնացածներ չկան

Երեկ՝ փետրվաի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Մերձմոսկվայում։ Մոսկվայից Օրսկ թռչող ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքն սկսելուց րոպեներ անց։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  ինքնաթիռի անձնակազմի հետ կապն ընդհատվել է, իսկ ավելի ուշ ստացվել է ինքնաթիռի կործանման մասին լուրը։ Օդանավում եղել է 71 մարդ՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Ոչ ոքի փրկվել չի հաջողվել։

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեից հայտնում են, որ ինքնաթիռի անսարքության մասին հաղորդում չի ստացվել։

«Սարատովյան ավիաուղիների» ներկայացուցչի խոսքով՝ օդանավի անձնակազմի անդամները եղել են բավական փորձառու։

ԱՆ-148 ինքնաթիռն իր առաջին կանոնավոր թռիչքն իրականացրել է 2010 թ․։ 2011 թ․ օգոստոսին արդեն օդանավը գրանցել էր թռիչքի ռեկորդ՝ օդում գտնվելով 400 ժամ և 45 րոպե։

Հետաքննությունը դիտարկում է ավիավթարի մի քանի գործոն՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը և օդանավի անսարքությունը։

Ավելի ուշ համացանցում է հայտնվել նաև ինքնաթիռի կործանման տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորև՝

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.