ԱՆ-148 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին կփոխհատուցվի մեկական միլիոն ռուբլի

Սարատովի իշխանությունները մեկական միլիոն ռուբլի (ավելի քան 17 հազար դոլար, - խմբ․) կփոխհատուցեն ԱՆ-148 ինքնաթիռի կործանման պատճառով զոհվածների ընտանիքներին։ Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել է Սարատովի նահանգապետարանի մամուլի ծառայության ղեկավար Նինա Պոպովան։

Նշվում է, որ այս որոշումը կայացրել է շրջանի ղեկավար Վալերի Ռադաևը։

Զոհերի հարազատներին նույնքան գումար կփոխհատուցեն նաև Օրենբուրգի և Լենինգրադի մարզային իշխանությունները։ Զոհերի հարազաներին գումար փոխանցելու համար բացվել է նաև բարեգործական հաշիվ։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 11-ին, վթարի էր ենարվել «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռը, որում եղել է 71 մարդ․ բոլորը զոհվել են։ Մոկվայից Օրսկ թռչող ինքնաթիռը կործանվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքն սկսելուց րոպեներ անց։

Հետաքննությունը դիտարկում է ավիավթարի մի քանի պատճառ՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը և օդանավի հնարավոր անսարքությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.