Ռուսաստանում բացահայտվել է հիվանդանոցների և դեղորայք մատակարարողների միջև խոշոր չափի խարդախության դեպք

ՌԴ հակամենաշնորհային դաշնային ծառայությունը (ՀԴԾ) բացահայտել է 644 միլիոն ռուբլու խարդախության դեպք դեղորայք և բժշկական սարքավորումներ մատակակարողների և Մոսկվայի հիվանդանոցների միջև։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կարտելը խոչընդոտել է այլ ընկերությունների մասնակցութունը դեղորայքի և հիվանդանոցային այլ պարագաների առևտրին՝ ստեղծելով տպավորություն, որ աճուրդների ժամանակ մրցակցության կա։

ՀԴԾ-ի հանձնաժողովը «Фарм-Проект» և «Веста Фарм» ընկերություներին մեղավոր է ճանաչել նախնական գների պահպանման նպատակով 2014-2016 թ․թ․ անցկացված 426 աճուրդների ժամանակ հակամրցակցային համաձայնագիր կնքելու մեջ։

Հակամրցակցային համաձայնագիր կնքելու մեջ մեղավոր են ճանաչվել նաև Վ․ Վ․ Վինոգրադովայի քաղաքային հիվանդանոցը, Լ․ Ա․ Վոլոխոբովայի անվան թիվ 67 քաղաքային հիվանդանոցը և համար 68 քաղաքային հիվանդանոցը։

ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավարի օգնական Անդրեյ Ցարիկովսին նշել է, որ պատվիրատուներն իրենց գործունեությամբ «բարեխիղճ հաղացողներին հանել են աճուրդից, և դա հանգեցրել է նրան, որ աճուրդներն ավարտվել են նախնական գների նվազագույն իջեցմամբ, ինչը նշանակում է, որ խոչընդոտվել է բյուջետային խնայողությունները»։

ՀԴԾ-ում ընդգծում են, որ գործի ուսումնասիրման ընթացքում պատասխանատուներից շատերն իրենց մեղավոր են ճանաչել հակամենաշնորհային համաձայնագրի կնքման մեջ։

Նշվում է, որ քրեական գործ հարուցելու համար ստացված նյութերը փոխանցվելու են ներքին գործերի նախարարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական անվտանգության գլխավոր վարչություն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.