Ֆրանսիան հարված կհասցնի Սիրիային, եթե ապացույցներ հայտնվեն քիմիական զենքի կիրառման վերաբերյալ․ Մակրոն

Ֆրանսիան պատրաստ է ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ, եթե ապացույցներ ներկայացվեն, որ այդ երկրի իշխանությունները քիմիական զենք են կիրառել խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը․ գրում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։

«Մենք հարված կհասցնենք այն վայրերին, որտեղ դա կատարվել կամ կազմակերպվել է։ Պետք է չանցնել «կարմիր գիծը»», - լրագրողների հետ զրույցում ասել է Մակրոնը՝ պատասխանելով Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառմանը Ֆրանսիայի արձագանքի մասին հարցին։

Միևնույն ժամանակ նա նշել, որ Ֆրանսիան դեռ չի ստացել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հստակ ապացույցներ։

«Այսօր մենք մեր հատուկ ծառայություններից դեռ փաստեր չենք ստացել, որ Սիրիայում խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել է քիմիական զենք, ինչն արգելված է միջազգային համաձայնագրերով», - շարունակել է նախագահը։

Հիշեցնեք, որ հունվարի 23-ին Associated Press գործակալությունը հայտնում էր, որ Սիրիայի կառավարական ուժերը թունավոր գազերի կիրառմամբ հարձակում են գործել խաղաղ բնակչության նկատմամբ Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա բնակավայրում, որը գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության տակ։ Ենթադրյալ հարձակման հետևանքով տուժել էր 20 մարդ։ Սիրիայի իշխանությունները հերքել էին տարածված լուրերը։

Ավելի ուշ Քիմիական զենքն արգելով կազմակերպությունը հաղորդել էր, որ տարածված հատարարությունների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.