Չափազանց մեծ է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի հավանականությունը

Եվրոպական Միությունը պատրաստ է արձագանքել Միացյալ Նահանգների հնարավոր սահմանափակումներին, որոնք կարող են ազդել Միության արտահանման վրա։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտարարել են ԵՄ հանձնաժողովում։

Տնտեսագետ Իգոր Կովալյովի կարծիքով՝ ԵՄ-ը և ԱՄՆ-ն առևտրի ոլորտում ունեն բազմաթիվ տարակարծություններ։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Մարգարիտիս Սխինասը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունն այս պահին առևտրային պատերազմի մեջ են, և ԵՄ-ը պատրաստ է արձագանքել ամերիկյան պատժամիջոցներին, որոնք կարող են ազդել եվրոպական արտահանման վրա։

«Եվրամիությունն ամերիկյան վարչակազմին ամենաբարձր մակարդակով զգուշացրել է, որ մեզ խորապես անհանգստացնում է այն սահմանափակումները, որոնք կարող են ազդել ԵՄ-ի արդյունաբերության վրա», - ասել է Սխինասը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը սահմանել էր 23,6%-ի չափով պարտավորություն Ռուսաստանին, Չինաստանից, Վենեսուելայից և Վիետնամից ալյումինի ներմուծման վրա։

«Մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք Եվրամիության արդյունաբերության պաշտպանման համար։ Պատրաստ ենք օպերատիվ կերպով արձագանքել, եթե ԱՄՆ-ի կողմից որևէ սահմանափակող միջոց ազդի մեր արտահանման վրա», - ասել է Սխինասը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք իրենք պատրաստվում են որևէ կերպ արձագանքել, եթե Վաշինգտոնը որոշի պողպատի և ալյումինի սակագներ սահմանել։

Տնտեսագետ Իգոր Կովալյովի խոսքով՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային վեճեր միշտ էլ եղել են։

«Այժմ տեղի ունեցող առևտրային պատերազմը կապված է Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ։ Նա փորձում է իրականացնել իր նախընտրական խոստումները «ամերիկացիների համար աշխատատեղեր և բարեկեցիկ կյանք ստեղծելու» մասին։ Պողպատի ներմուծման վրա սահմանափակումներ դնելու պատրաստակամության մասին նրա հայտարարությունները գալիս են հաստատելու վերոնշյալը։ Կարծում եմ՝ Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունների վատթարացման և սրացման նախադրյալները բազմաթիվ են», - ասել է Կովալյովը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.