Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Այսօր՝ փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող՝ 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կատարվում է քննություն՝ դեպքի մանրամասները պարզելու նպատակով։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.