ԱՄՆ-ի գլխավորած կոալիցայի ավիահարվածների հետևանքով Դեր Զորի բնակավայրերում զոհվել է մոտ երեք տասնյակ խաղաղ բնակիչ

Փետրվարի 25-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական Դեր Զոր նահանգի Էլ Շաաֆ և Զահրաթ Ալվանի բնակավայրերին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավիահարվածների հետևանքով նշված բնակավայրերում զոհվել է 29 խաղաղ բնակիչ, որի մեծ մասը՝ կին և երեխա։ Մարմնական վնասվածքներ են ստացել տասնյակ մարդիկ։

Ավելի վաղ՝ փետրվարի 22-ի գիշերը, ամերիկյան կոալիցիան գրոհել էր Հաջին քաղաքը, որ 50 կիլոմետր է հեռու Իրաքի հետ սահմանային Բու Քեմալ բնակավայրից։ Այս անգամ զոհվել էր 12 խաղաղ բնակիչ։

Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին բազմիցս կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ագրեսիվ գործողությունները, ինչի հետևանքով Սիրիայում զոհվում են բազմաթիվ խաղաղ մարդիկ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.