Հալեպի ազատագրումից հետո քաղաք է վերադարձել ավելի քան 200 հազար բնակիչ

Հալեպի ազատագումից հետո ավելի քան 200 հազար բնակիչ վերադարձել է քաղաքի արևելյան  թաղամասեր։ Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել է Հալեպի քաղաքապետ Հուսեյն Դիաբը։

Սիրիայի կառավարական զորքերը ռուսական ռազմաօդային ուժերի աջակցությամբ քաղաքն ազատագրել է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին։

«Կառավարական ուժերի կողմից Հալեպի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուց հետո քաղաքի արևեյան շրջաններ է վերադարձել 201308 քաղաքացի», - ասել է Դիաբը։

Նրա խոսքով՝ մարդիկ կարողացել են վերադառնալ քաղաք միայն ավերակներն այստեղից դուրս բերելուց հետո։

«Քաղաքից հանվել է մոտ 2,2 միլիոն քառակուսի մետր ավերված բեկոր։ Հատուկ տարածք է տեղափոխվել 4470 վառված և շարքից դուրս եկած մեքենա», - նշել է Դիաբը։

Քաղաքապետի տվյալներով՝ քաղաքում աշխատում է ընդամենը 290 էլեկտրական ենթակայան։ Ժամանակին եղած ավելի քան 2000 ենթակայանների մնացած մասը կամ ոչնչացված է կամ՝ մասնակի ավերված։ Նշվում է նաև, որ ասֆալտապատվել է քաղաքի օդանավակայան տանող մայրուղին։ Այժմ վերանորոգվում է Հալեպից Ռաքքա գնացող մայրուղու 7 կամուրջները։

Վերանորոգումից հետո վերաբացվել է 105 դպրոց, որտեղ սովորում է ավելի քան 90 հազար աշակերտ։ Քաղաքի մերձակայքում գործում է 336 դպրոց․ այստեղ սովորում է ավելի քան 60 հազար աշակերտ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.