Հարձակում՝ Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան վրա

Այսօր՝ փետրվարի 28-ին, հարձակում է տեղի ունեցել Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել առավոտյան 06:00-ի սահմաններում։ Դիմակավորված անհայտ անձինքն նախ ծխաբեր ռումբեր են նետել դեսպանատան շենքի ուղղությամբ, ապա՝ կարմիր, կանաչ և դեղին ներկեր են լցրել այնտեղ։

Հատկանշական է, որ այս գույները խորհրդաշնում են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և առկա են PKK-ի դրոշի վրա։ Հենց այս հանգամանքն էլ թուրքական լրատվականին թույլ է տալիս ենթադրել, որ հարձակումն իրականացրել են հենց քրդերը։

Անկարան Քրդստանի աշխատավորական կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։ Բեռլինի ոստիկանությունը հետաքննություն է սկսել կատարվածը պարզելու նպաակով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.