Սիրիայում վթարի է ենթարկվել ռուսական ԱՆ-26 ուղևորատար ինքնաթիռը

Այսօր՝ մարտի 6-ին, Սիրիայում Հմեյմիմ օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ վթարի է ենթարկվել ռուսական Ան-26 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավիավթարի զոհ է դարձել 32 մարդ։

«Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 26 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Բոլորը մահացել են», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Պաշտպանական գերատեսչությունում նշում են, որ ինքնաթիռը վթարի է ընթարկվել Մոսկվայի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 16:00-ին, - խմբ․)։ Ինքնաթիռը բախվել է գետնին թռիչքուղուց ընդամենը 500 մետր հեռավորության վրա։

Նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։ ՌԴ ՊՆ-ում նշում են, որ վթարից հետո ինքնաթիռում հրդեհ չի բռնկվել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.