Թուրքիայում ձերբակալվել է ամերիկյան դեսպանատան վրա հարձակում նախապատրաստող 13 զինյալ

Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը ձերբկալել է 13 մարդու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու և Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում նախապատրաստելու մեջ։ Այս մասին տեղեկացում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ստուգումներն անցկացվել են վաղ առավոտյան քաղաքի միանգամից մի քանի թաղամասերում։ Գործողությանը մասնակցել են Անվտանգության վարչության՝ ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ջոկատի անդամները։ Ձերբակալվել է 13 մարդ, որոնցից 12-ը՝ սիրիացի։ Նրանց տեղափոխել են Անվտանգության վարչություն՝ հարցաքննության։

Մարտի 4-ին ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնում էր, որ դադարեցնում է իր գործունեությունը կապված անվտանգության սպառնալիքով։ Հայտարարության մեջ նշվում էր, որ ԱՄՆ-ի քաղաքացիներին ծառայություն կմատուցվի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Ավելի ուշ Անկարայի քաղաքային իշխանությունները հայտնեցին, որ ամերիկյան աղբյուրներից տեղեկություններ ստանալուց հետո իրավապահները ձեռնարկվում են անվտանգության ապահովվման լրացուցիչ միջոցառումներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.