Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմի դեպքում

ԱՄՆ-ի հետ առևտրային հնարավոր պատերազմի դեպքում Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ պատասխան քայլեր։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնի հետ առկա հակասութունները հնարավոր կլինի լուծել կառուցողական երկխոսության միջոցով․ գրում է Ռիա Նովոստի-ն։

«Պատմությունը ցույց է տալիս, որ առևտրային պատերազմները երբեք չեն կարողացել խնդիրներ լուծել, այն էլ՝ ժամանակակից գլոբալիզացիայի պայմաններում, քանի որ արդյունքում կտուժի ոչ միայն այդ պատերազմը հրահրողը, այլև այն պետությունը, որի դեմ ուղղված է այդ պատերազմը։ Առևտրային պատերազմի դեպքում Պեկինը կձեռնարկի պատասխան քայլեր», - ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարարը։

Վան Իի խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի շահերը՝ որպես աշխարհի առաջին և երկրորդ տնտեսությունների, խորապես փոխկապակցված են, և կողմերը պետք է հաշվի առնեն ոչ միայն իրենց ժողովուրդների շահերը, այլև ամբողջ աշխարհի բարեկեցությունը։

«Ամեն դեպքում հույս ունենք, որ մենք կնստենք սեղանի շուրջ և կունենանք կառուցողական երկխոսություն, ինչպես հավասար գործընկերներ՝ գտնելով մի լուծում, որը կբավարարի բոլորին», - ընդգծել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.