Ամերիկյան անօդաչու սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ղրիմի առափնյա շրջաններում

Ամերիկյան ռազմավարական հետախուզական անօդաչու RQ-4A Global Hawk կոչվող թռչող սարքը հետախուզում է իրականացրել Ղրիմի առափնյա շրջաններում։ Այս մասին ասվում է ավիացիայի տեղաշարժին հետևող CivMilAir ծառայության թվիթերյան հայտարարության մեջ։

Նշվում է, որ 10-2043 համարը կրող սարքն օդ է բարձրացել Սիցիլիայի Սիգոնելլա ավիաբազայից, որից հետո թերակղզու արևմտյան և հարավային ափերի մոտ թռիչք է իրականացրել մի քանի ժամ շարունակ։

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի-ն, Սևաստոպոլի շրջանում RQ-4A Global Hawk-ը ափին է մոտեցել մինչև 30 կիլոմետր՝ գրեթե հասնելով ծովային սահմանի եզրին։

Ղրիմ ուղևորվելուց առաջ անօդաչու սարքը թռչել է Դոնբասի սահմանագծի երկայնքով՝ մի քանի անգամ մինչև 40-60 կիլոմետր մոտենալով Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդյան, Վորոնեժյան և Ռոստովյան շրջաններին։

Ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին, ամերիկյան ռազմաօդային ուժերի մեկ այլ հետախույզ-ինքնաթիռ նկավել էր Ռուսաստանի սահմանների մոտ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.