Նեպալում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է ավելի քան 38 մարդ

Այսօր՝ մարտի 12-ին, Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի միջազգային օդանավակայանի մերձակայքում կործանվել է US-Bangla Airlines ավիաընկերությանը պատկանող Bombardier Dash Q-400 միջին մայրուղային օդանավը։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, տեղեկացրել է Սինհուա գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

«Հրշեջներն արդեն անցել են գործի, մենք պարզում ենք ավիավթարի պատճառները», - ասել է ավիացիոն գերատեսչության ներկայացուցիչներից մեկը։

Նշվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռը կորցրել է կառավարումը ապա, հայտնվելով օդանավակայանին հարակից ֆուտբոլի դաշտում, այրվել է։

Վերջին տվյալների համաձայն՝ ավիավթարի զոհ է դարձել ավելի քան 38 մարդ, վիրավորվել՝ 23-ը։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ օդանավում եղել է 67 ուղևոր։

Նշվում է, որ ինքնաթիռն իրականացնում էր Դաքքա-Կատմանդու թռիչքը։

Օդանավակայանի աշխատակազմը ենթադրում է, որ վթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.