Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 26 մարդ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 26 մարդ, վիրավորվել՝ 18-ը։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռոյթերս-ին, հաղորդել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։

Աղբյուրի փոխանցմանբ՝ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Քաբուլի արևմտյան հատվածում գտնվող շիաների հավաքատեղիի մոտակայքում, որտեղ բնակիչները հավաքվել էին նշելու Նովրուզը ( աստղագիտության արևային օրացույցով  իրանական և թուրք ժողովուրդների Նոր տարի, - խմբ․):

Ինչպես հայտնում է Tolo News հեռուստաալիքը, Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել  է Ալի Աբադի հիվանդանոցի և Քաբուլի համալսարանի մոտ:

Reuters-ի հաղորդմամբ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.