Իսրայելի պաշտպանության նախարարը խիզախ քայլ է համարում 2007 թ․ Սիրիայում միջուկային ռեակտորի ոչնչացումը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կարծում է, որ հրեական պետության կողմից 2007 թ․ Սիրիայում միջուկային գաղտնի ռեակտորի ոչնչացումը շատ խիզախ քայլ էր։ The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Լիբերմանը նման հայտարարությամբ հանդես է եկել մարտի 21-ին․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս պատմական քայլը ցույց տվեց և այսօր էլ ցույց է տալիս, որ ազգային անվտանգության հարցերում պետք չէ տատանվել։ Վերջին տարիներին ավելացել է Իսրայելի հակառակորդների մոտիվացիան, սակայն միևնույն ժամանակ ավելացել են նաև մեր զինված ուժերի հնարավորությունները։ Իսրայելական ռազմաօդային ուժերի և հետախուզության հնարավորություններն էականորեն աճել են 2007 թ․-ի համեմատ, և Մերձավոր Արևելքի բոլոր պետությունները պետք է հասկանան դա», - հայտարարել է Լիբերմանը։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ 2007 թ․ ոչնչացրել են Սիրիայի հյուսիսարևելյան Դեր Զոր նահանգում գտնվող միջուկային ռեակտորները, որոնք այդ պահին գտնվում էին ձևավորման վերջին փուլում։ «Մրգային այգի» անունը ստացած այդ գործողությանը մասնակցել են F-15 և F-16 կործանիչները։

2008 թ․ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը վստահորեն հայտարարում էր, որ Սիրիայում ստեղծվում է միջուկային գաղտնի ռեակտոր «ոչ բարի նպատակներով»։ Այս հայտարարությունից հետո Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը դիմել էր Սիրիայի իշխանություններին այս հարցով հետաքննություն անցնացնելու համար, սակայն մերժում էր ստացել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.