ՌԴ-ից ամերիկացի դիվանագետների արտաքսումը նշանակում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների հետագա վատթարացում․ Սպիտակ տուն

Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանի կողմից ամերիկացի դիվանագետների արտաքսումը նշանակում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների հետագա վատթարացում։ Այս մասին ասվում է Ապիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին Մոսկվայի որոշումը ենթադրում է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների հետագա վատթարացում։ ԱՄՆ-ի, ավելի քան երկու տասնյակ գործընկեր երկրների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ ռուս հետախույզներին արտաքսելու մասին որոշումը ողջամիտ պատասխան էր բրիտանական հողում ռուսական հարձակմանը», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ամերիկացի մի խումբ դիվանագետների արտաքսելու մասին Մոսկվայի որոշումն անակնկալ չէր Վաշինգտոնի համար, և ԱՄՆ-ը պատրաստ է պատասխանել ՌԴ-ի այս քայլին նույնպես։ «Ռուսաստանի պատասխան այս քայլն անսպասելի չէր․ ԱՄՆ-ը կզբաղվի սրանով», - ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Վաշինգտոնը հայտարարել էր ռուս 60 դիվանագետների արտաքսելու և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը փակելու մասին։ Ավելի ուշ Եվրոպական 24 երկիր, ինչպես նաև Կանադան, Ավստրալիան և Վրաստանը հայտարարեցին ռուս 63 դիվանագետի արտաքսելու մասին։ ՆԱՏՕ-ն նվազեցրեց ռուսական առաքելության անձնակազմի թիվը՝ հասցնելով 20-ի, իսկ ԵՄ-ը խորհրդակցության նպատակով հետ կանչեց ՌԴ-ում իր դեսպանին։ Այս օրինակին հետևեցին Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Պորտուգալիան և Սլովակիան։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան արտաքսել էր ռուս 23 դիվանագետի, ինչին Մոսկվան հայելային պատասխան էր տվել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.