Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ամերիկյան դրոշը

Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ամերիկյան դրոշը, որն իջեցվել էր Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ հայտարարված սքի պատճառով։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։

Նշվում է, որ այսօր՝ մարտի 31-ին՝ առավոտյան 9:30-ի սահմաններում, նշված շենքի երրորդ հարկի պատշգամբում հայտնվել է մի տղամարդ և կրկին բարձրացրել ԱՄՆ պետական դրոշը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքի մոտ կայանել է նաև մի բեռնատար, սակայն մեքենայում դեռ ոչինչ չեն բեռնում։ Գլխավոր հյուպատոսարանի շենքի մոտ, առաջվա նման, հերթապահում է ոստիկանությունը։

Մարտի 29-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ փակում  Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանը։ Ամերիկացիները հյուպատոսարանի շենքը պետք է լքեն ոչ ուշ քան մինչև մարտի 31-ը։

Այս որոշումը հայելային պատասխան էր ամերիկացիների կողմից ռուս 60 դիվանագետի արտաքսելու և Սիեթլում ՌԴ գխավոր հյուպատոսարանը փակելու որոշմանը, որը կայացվել էր ի աջակցություն բրիտանական իշխանությունների, որոնք Սոլսբերիում տեղի ունեցած հարձակման մեջ մեղադրում են Ռուսաստանին։

Նշենք, որ ՌԴ-ից արտաքսվելու են Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան 58 աշխատակից և Եկատերինբուրգում ամերիկյան հյուպատոսարանի երկու դիվանագետ։ Նրանք պետք է լքեն Ռուսաստանի տարածքը մինչև ապրիլի 5-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.