Մեծ Բրիտանիայի իշխանությունները սպառնացել են փակել Լոնդոնում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը

Մեծ Բրիտանիան սպառնացել է փակել Լոնդոնի հյուսիսում գտնվող ՌԴ առևտրային ներկայացուցչությունը։ Այս մասին, ինչպես գրում է Russia Today-ը, հայտնել է The Daily Telegraph-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրիտանական իշխանություններն այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է բրիտանացի դիվանագետներին արտաքսելու մասին։

Ինչպես նշում է պարբերականը, Մեծ Բրիտանիայի տարածքում գործում է ռուսական չորս ներկայացուցչություն՝ ՌԴ դեսպանատունը, հյուպատոսարանը, Լոնդոնից ոչ հեռու գտնվող անշարժ գույքը և առևտրային ներկայացուցչությունը, որը Լոնդոնում համարում են «լրտեսների որջ»։ Միացյալ Թագավորության իշխանությունները որոշել են փակել վերջինը, որտեղ աշխատում են բազմաթիվ ռուս դիվանագետներ։ Վարչապետ Թերեզա Մեյն արդեն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են նոր միջոցներ ձեռնարկել։

ՌԴ իշխանությունները սադրանք են համարել Մեծ Բրիտանիայի սահմանապահների կողմից ռուսական «Аэрофлот» ընկերության ինքնաթիռը խուզարկելը։ Լոնդոնի հավաստմամբ՝ նման խուզարկությունները սահմանային անվտանգության համար նորմալ ընթացակարգ են․ խուզարկվում են բարձր ռիսկայնության պետություններից ժամանող ինքնաթիռները։ Բրիտանական իշխանությունների պնդմամբ՝ դա որևէ կապ չունի Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի հետ։

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ Լոնդոնին տրվել է մեկ ամիս ժամանակ, որպեսզի Ռուսաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող բրիտանացիների թիվը հավասարեցվի Մեծ Բրիտանիայում ռուս դիվանագետների թվին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.