Դիվանագիտական պարիտետի պահպանման համար անհրաժեշտ է կրճատել ՌԴ-ում աշխատող բրիտանացի 50 դիվանագետի․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրասվում է արտաքսել բրիտանացի ավելի քան 50 դիվանագետների՝ որպես հայելային պատասխան Մեծ Բրիտանիայի կողմից ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների արտաքսման մասին որոշման։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուս և բրիտանացի դիվանագետների քանակական տարբերությունն ավելի քան 50 մարդ է», - նշել է Զախարովան։

Մարտի 30-ին ՌԴ իշխանությունները մի շարք Արևմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հայտարարել են պատասխան քայլերի մասին։ Այս երկրները, Սոլսբերիում տեղի ունեցած հարձակման մեջ ՌԴ իշխանություննեին մեղադրելով, արտաքսել էին ռուս դիվանագետների։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 4-ին Սերգեյ Սկրիպալը (նրան Ռուսաստանում մեղադրում են Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ, -խմբ․) և նրա դուստրն անգիտակից վիճակում հայտնաբերվել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկի նստարանին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց․ բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։ Անգլիացի իրավապահների պնդմամբ՝ նրանց թունավորել են А234 կոչվող նյարդապարալիտիկ նյութի օգնությամբ։

Թերեզա Մեյը հայտարարել էր, որ «մեծ հավանականությամբ Մոսկվան առնչություն ունի այս դեպքի հետ», և պահանջել էր ռուսական կողմին բացատրություն տալ։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն այս հայտարարությունը համարել է հերթական «կրկեսային ներկայացում՝ հիմնված սադրանքների վրա»։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ բրիտանական կառավարությունը չի ներկայացրել ոչ մի ապացույց կամ պաշտոնական հարցում այս գործով։

Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ երկրից արտաքսվում են ռուս 23 դիվանագետներ։ Սրան ի պատասխան՝ Մոսկվան նույնպես հայտարարեց բրիտանացի 23 դիվանագետների արտաքսելու, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Միացյալ Թագավորության գլխավոր հյուպատոսարանը փակելու մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.