ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանին առաջարկել է փոխարինել արտաքսված ռուս դիվանագետներին

ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանին առաջարկել է նոր դիվանագետներ ուղարկել ավելի վաղ արտաքսված 60 ռուս դիվանագետների փոխարեն։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Yahoo News-ին։

Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվան կարող է չկրճատել դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների թույլատրելի քանակը։

«Ռուսաստանի կառավարությունը նախկինի պես իրավունք ունի դիմում ներկայացնել դիվանագիտական առաքելությունում թափուր տեղեր զբաղեցնելու հարցով», - հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը՝ նշելով, որ յուրաքանչյուր դիմում քննվելու է առանձին։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հույս ունի, որ Մոսկվան նույնպես կընդունի ամերիկացի նոր դիվանագետների՝ նախկինում արտաքսվածների փոխարեն։

«Ռուսաստանը չի տեղեկացրել մեզ դիվանագիտական առաքելությունում աշխատողների ընդհանուր թույլատրելի թիվը նվազեցնելու իր մտադրության մասին», - ընդգծել են պետքարտուղարությունում։

ՌԴ-ի և Արևմուտքի միջև դիվանագիտական հակամարտությունն սկսվել է այն բանից հետո, երբ Լոնդոնը Մոսկվային մեղադրել Սոլսբերիում տեղի ունեցած հարձակման մեջ։

Այս տարվա մարտի 4-ին ՌԴ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը (նրան Ռուսաստանում մեղադրում են Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ, -խմբ․) և նրա դուստրն անգիտակից վիճակում հայտնաբերվել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկի նստարանին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց․ բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։ Անգլիացի իրավապահների պնդմամբ՝ նրանց թունավորել են А234 կոչվող նյարդապարալիտիկ նյութի օգնությամբ։

Բրիտանական կողմը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Ռուսաստանին։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները և պահանջում՝ ապացույցներ ներկայացնել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.