ՔԶԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը չի մասնակցի Սկրիպալի գործով հատուկ նիստին

Սկրիպալի գործով հատուկ նիստին Մեծ Բրիտանիան ներկայացնելու է Քիմիական զենքն արգելող կազմակերպությունում այդ երկրի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ջոն Ֆոգոն։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հադիպմանը չի մասնակցի ՔԶԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Պիտեր Ուիլսոնը։ Միացյալ Թագավորությունը կներկայացնի վերջինիս փոխարինող Ջոն Ֆոգոն», - նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Ավելի վաղ ՔԶԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը հայտարարել էր, որ նշված հանդիպմանը Մոսկվան պատրաստվում է կառուցողական առաջարկներ անել Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի քաղաքակիրթ հետաքննության հարցով։

Այս տարվա մարտի 4-ին ՌԴ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը (նրան Ռուսաստանում մեղադրում են Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ, -խմբ․) և նրա դուստրն անգիտակից վիճակում հայտնաբերվել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկի նստարանին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց․ բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։

Բրիտանական կողմը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Ռուսաստանին։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները և պահանջում՝ ապացույցներ ներկայացնել։

Ավելի ուշ բրիտանացի մասնագետները հայտարարեցին, որ կիրառվել է «Новичок» կոչվող թունավոր նյութը, սակայն դրա ծագման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.