Պուտինը մեկնաբանել է Սկրիպալի թունավորման շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Մենք ակնկալում ենք, որ ողջախոհությունը ի վերջո կհաղթի, և միջազգային հարաբերություններին չի հասցվի այնքան վնաս, ինչքան մենք տեսնում ենք վերջին ժամանակներս։ Սա վերաբերում է ոչ միայն Սկրիպալի նկատմամբ տեղի ունեցած հարձակման գործին, այլ նաև միջազգային հարաբերությունների բոլոր ասպեկտներին։ Պետք է մտնել քաղաքական առողջ գործընթացների, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի շրջանակ, և այդ ժամանակ իրավիճակն աշխարհում կդառնա ավելի կայուն և կանխատեսելի», - ասել է Պուտինը։

Ապրիլի 3-ին «Պորտոն Դաուն» լաբորատիորիայի ղեկավարը հայտարարել է, որ մասնագետները չեն կարողացել պարզել, արդյոք Ռուսաստանն է այն նյութի ծագման երկիրը, որով թունավորել են Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը պետք է ներողություն խնդրեն Ռուսաստանից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ Մոսկվային մեղադրելու համար։

Աղբյուր՝  https://russian.rt.com/world/news/499815-putin-skripal-velikobritaniya

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.