Ամերիկացի արտաքսված դիվանագետները հեռանում են Ռուսաստանից

Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված ամերիկացի դիվանագետները լքել են դիվանագիտական ներկայացուցչության շենքը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նրանք պետք է մինչև ապրիլի 5-ը հեռանային Ռուսաստանից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գիշերը՝ 04․00-ի սահմաններում, մի քանի ավտոբուս է մոտեցել ամերիկյան դեսպանության շենքին։ Տրանսպորտային միջոցներն այստեղից շարժվել են 07․00-ին։

Ամերիկյան կողմը մանրամասներ չի հաղորդում։

Մարտի 26-ին ԱՄՆ-ը հայտարարել էր 60 ռուս դիվանագետի արտաքսելու, ինչպես նաև Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը փակելու մասին։ Այս որոշումը կայացվել էր ՌԴ հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ, որում առանց որևէ ապացույց ներկայացնելու Արևմուտքը մեղադրում է Մոսկվային։

Մարտի 29-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց պատասխան միջոցառումների մասին։ Դիվանագիտական աստիճանի հետ անհամատեղելի գործունեության պատճառով persona non grata հայտարարվեցին Մոսկվայում ամերիկյան դեսպանատան 58 և Եկատերինբուրգում ԱՄՆ հյուպատոսարանի 2 աշխատակիցներ։ Ռուսաստանը պահանջեց նաև փակել Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.