«Ջեբհաթ ալ Նուսրա» և «Սիրիական ազատ բանակ» խմբավորումները քիմիական հարձակում են նախապատրաստում Սիրիայում
«Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումը և «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր զորաջոկատը պատրաստվում են քլորի կիրառմամբ քիմիական հարձակում կատարել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
Այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայում միասին գործող «Ջեբհաթ ալ Նուսրա» և «Սիրիական ազատ բանակ» խմբավորումները պատրաստվում են քլոր պարունակող ինքնաշեն քիմիական նյութերով հարձակում կատարել իրենց վերահսկողության տակ գտնվող մի շարք տարածքներում, այդ թվում՝ Դերաա քաղաքի թաղամասերից մեկում», - նշել է Եվտուշենկոն։